Որպես հաշմանդամություն ունեցող անձինք և հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպաններ, մեզանից շատերը ունեն նպատակներ ու երազանքներ փոփոխությունների վերաբերյալ, որոնք պետք է տեղի ունենան աշխարհում՝ նախքան հաշմանդամություն ունեցող անձանց համար կստեղծվի մատչելիություն և ճշմարիտ հավասարություն: Ավելի բազային մակարդակով, մենք կարող ենք իմանալ որոշակի խնդիր կամ խոչընդոտ, որը կանգնած է նման հավասարության ճանապարհին: Գործողությունների պլանը մեթոդ է, որը համակարգված ձևով հայտնաբերում է այն միակ նպատակը, որին մենք ցանկանում ենք հասնել, և այս մեթոդով մենք այդ մեծ նպատակը կոնկրետ քայլերի ենք բաժանում, որոնք կարող ենք ավարտել ժամանակի ընթացքում:
Գործողությունների Պլանի Ձևաթերթ
Այստեղ ներկայացված գործողությունների պլանի ձևաթերթը ծավալուն է, քանի որ այն նախատեսված է Ձեզ հիշեցնելու պլանավորման տարբեր ձևեր, որոնք ներառում են:
- Խնդրի հայտնաբերում, որին դուք ցանկանում եք անդրադառնալ
- Թիրախային խմբերի ու այդ խմբերի համար ուղերձների բացահայտում
- Առկա ռեսուրսների գնահատում
- Պոտենցիալ դաշնակիցների ձեռքբերում
- Տվյալների հավաքագրում
- Հաջողության գնահատման ձևերի որոշում
Գործողությունների պլանի ձևաթերթը նախատեսված է Ձեզ օգնել բաժանելու Ձեր նպատակը Կոնկրետ, Չափելի, Հասանելի, Համապատասխան և Հստակ ժամանակային սահմաններ ունեցող «ՍՄԱՐԹ» (SMART) խնդիրների: Կարիք չկա, որ այն հնազանդորեն լրացնեք: Փոխարենը, երբ դուք առաջ անցնեք գործողությունների ցանկով, այն Ձեզ կհիշեցնի այն կարևոր բաների մասին, որոնք դուք պետք է հաշվի առնեք պլանավորելիս: Գործողությունների պլանի 8-րդ քայլը օգտագործողին տրամադրում է գործողությունների ամփոփագիր, որը անհատը կամ համագործակցային խումբը կարող է օգտագործել շաբաթների կամ ամիսների ընթացքում՝ գործողությունների պլանի վրա աշխատելիս:
Գործողությունների Պլանի Ձեռնարկ
Գործողությունների պլանի ձեռնարկը նշում է տերմիններ ու հասկացություններ ձևաթերթի միջից և կոնկրետ կերպով տրամադրում է օգտակար օրինակներ, որոնց պետք է անդրադառնալ ձևաթերթի յուրաքանչյուր քայլում:
Գործիքները առկա են ստորև՝ հայերենով, անգլերենով, իսպաներենով և վիետնամերենով: