Ունիվերսալ (համընդհանուր) դիզայն
«Ունիվերսալ (համընդհանուր) դիզայն» նշանակում է ապրանքների, միջավայրերի, ծրագրերի և ծառայությունների դիզայն, որը դրանք առավելագույնս օգտագործելի է դարձնում բոլոր մարդկանց համար` առանց շտկումների ու մասնագիտացված դիզայնի անհրաժեշտության:
Ռոն Մեյզը, ով մանկուց պոլիոմելիտ ուներ և անվասայլակ էր օգտագործում, ասում էր, որ Ունիվերսալ Դիզայնը «ոչ մի նոր գիտություն, ոճ կամ յուրահատկություն չէ: Այն միայն պահանջում է կարիքի և շուկայի վերաբերյալ իրազեկվածություն և ողջախոհ մոտեցում այն ամենի նկատմամբ, ինչ մենք նախագծում ենք և արտադրում, որպեսզի դրանք առավելագույնս օգտագործելի լինեն բոլորի կողմից»:
Մատչելիությունը հավասարության և արդարության խնդիր է
Հանրային ենթակառուցվածքները, շենքերը և քաղաքային բնակավայրերը կամ կարող են խթանել ներառումն ու մասնակցությունը, կամ այդ միջավայրերը կարող են լինել արգելքներով լի, որոնք կխոչընդոտեն հաշմանդամություն ունեցող անձանց մատչելիությունն ու հասանելիությունը: Տրանսպորտի, կրթության, բնակարանային և աշխատատեղերի մատչելիությունը սահմանափակող միջավայրերը նպաստում են հաշմանդամություն ունեցող անձանց մարգինալացմանն ու բացառմանը, ինչպես նաև աղքատության բարձր մակարդակի պահպանմանը:
Կարևոր է հասկանալ, որ դիզայնը կարևոր դեր է խաղում բոլորի կյանքում և կարող է ազատություն տալ հաշմանդամություն ունեցող անձանց:
Ունիվերսալ (համընդհանուր) դիզայն թե՞ մատչելի դիզայն
Մատչելի դիզայնի նպատակն է բավարարել հաշմանդամություն ունեցող անձանց կարիքները: Միացյալ Նահանգներում մատչելի դիզայնի ընկալումը տեղի է ունեցել 1990 թվականին ընդունած «Հաշմանդամություն ունեցող ամերիկացիների մասին» ակտի (ADA) ընդունումից հետո, ինչը պարտավորեցնում է պետական և մասնավոր հաստատություններին դառնալ մատչելի հաշմանդամություն ունեցող անձանց համար: Մատչելի դիզայնը պայմանավորված է ADA- ի մատչելիության սկզբունքների (ADAAG) տեխնիկական չափորոշիչներով:
Ունիվերսալ (համընդհանուր) դիզայնը ավելի լայն հասկացություն է և նախատեսված է ոչ միայն հաշմանդամություն ունեցող անձանց, այլ բոլոր մարդկանց կարիքների համար: Մինչ Ունիվերսալ (համընդհանուր) դիզայնը կախված չէ տեխնիկական չափորոշիչներից կամ շինարարական կոդերից, այն պայմանավորված է մի շարք սկզբունքներով:
Ունիվերսալ (համընդհանուր) դիզայնի սկզբունքները
1. Հավասար կիրառում
Դիզայնը չի խոչընդոտում կամ բացառում նրանից օգտվող որևէ խմբի:
- Ապահովեք միևնույն օգտագործման բոլոր միջոցները բոլոր օգտատերերի համար. հնարավորինս համանման, եթե ոչ համարժեք կերպով:
- Խուսափեք ցանկացած օգտատերի մեկուսացումից կամ սիգմատիզացիայից / պիտակավորումից
- Գաղտնիության, անվտանգության և ապահովության վերաբերյալ դրույթները պետք է հավասար լինեն բոլոր օգտագործողների համար:
- Դիզայնը գրավիչ դարձրեք բոլոր օգտագործողների համար:
2. Կիրառման ճկունություն
Դիզայնը համապատասխան է անհատական կարիքների լայն շրջանակի համար:
- Ապահովեք օգտագործման մեթոդների ընտրությունը:
- Ապահովեք մատչելիություն և կիրառում աջլիկների կամ ձախլիկների համար:
- Հեշտացրեք օգտագործողի ճշգրտությունն ու կոկիկությունը:
- Հարմարեցրեք օգտագործողի արագությունը:
3. Կիրառման պարզություն
Կիրառման եղանակը հասկանալի է՝ անկախ օգտագործողի փորձից, գիտելիքներից, լեզվի իմացությունից կամ կենտրոնացման աստիճանից:
- Վերացրեք ավելորդ բարդությունները:
- Եղեք հետևողական օգտագործողի ակնկալիքների և ինտուիցիայի նկատմամբ:
- Ապահովեք առավելագույն գրագիտություն և լեզվական հմտություններ:
- Դասավորեք տեղեկատվությունն ըստ կարևորության:
- Ապահովեք արդյունավետ հուշման և հետադարձ կապի հնարավորություն առաջադրանքի կատարման ընթացքում և դրա ավարտից հետո:
4. Ընկալելի տեղեկատվություն
Հաղորդվող տեղեկատվությունը մատչելի է օգտագործողի համար՝ անկախ նրա լսողական և տեսողական ունակություններից:
- Օգտագործեք տարբեր ռեժիմներ (պատկերավոր, բանավոր, շոշափելի) անհրաժեշտ տեղեկատվության լրացուցիչ ներկայացման համար:
- Ապահովեք համապատասխան հակադրություն կարևոր տեղեկատվության և դրա շրջակայքի միջև:
- Առավելագույնի հասցրեք կարևոր տեղեկատվության «պարզությունը»:
- Տարբերակեք տարրերը նկարագրվող միջոցներով (այսինքն, դյուրին դարձնել հրահանգները կամ ուղղությունները):
- Ապահովեք զգայական սահմանափակում ունեցող անձանց կողմից կիրառվող տարբեր մեթոդների կամ սարքերի համատեղելիությունը:
5. Հանդուրժողականություն / կայունություն սխալների նկատմամբ
Դիզայնը նվազագույնի է հասցնում սխալ կամ պատահական օգտագործման դեպքում առաջացող վտանգներն ու վնասակար հետևանքները:
- Դասավորեք տարրերը`նվազագույնի հասցնելով վտանգներն ու սխալները. առավել օգտագործվող տարրերը պետք է լինեն առավել մատչելի, վտանգավոր տարրերը պետք է վերացվեն, լինեն մեկուսացված կամ պաշտպանված:
- Ապահովեք նախազգուշացումներ վտանգների և պոտենցիալ սխալների վերաբերյալ:
- Տրամադրեք առավելագույն անվտանգություն ապահովող գործառույթներ:
- Հրաժարվեք առաջադրանքների անգիտակից գործողություններից, որոնք պահանջում են զգոնություն:
6. Մինիմալ Ֆիզիկական ջանք
Դիզայնը կարող է օգտագործվել հեշտորեն և արդյունավետորեն՝ մինիմալ ֆիզիկական ջանքերով և առանց հոգնածություն առաջացնելու:
- Թույլատրեք օգտվողին պահպանել մարմնի չեզոք դիրքեր:
- Օգտագործեք խելամիտ գործառնական ուժեր:
- Կրճատեք կրկնվող գործողությունները:
- Նվազեցրեք, մինիմումի հասցրեք կայուն ֆիզիկական ջանքերը:
7. Համապատասխան չափս և տարածություն մոտեցման և օգտագործման համար
Դիզայնը նախատեսում է բավարար տարածություն և չափս ապրանքին կամ շինությանը մոտենալու, հասնելու և օգտագործման համար՝ անկախ օգտագործողի մարմնի չափերից, կեցվածքից և շարժունակությունից:
- Ապահովեք կարևոր տարրերի հստակ տեսանելիություն ցանկացած նստած կամ կանգնած օգտագործողի համար:
- Օգտագործելու համար հասանելի և հարմար դարձրեք բոլոր բաղադրիչները ցանկացած նստած կամ կանգնած օգտագործողի համար:
- Հարմարեցրեք տարբերակները ձեռքի ափի չափով:
- Ապահովեք համապատասխան տարածություն օժանդակ սարքերի կամ անհատական օգնության համար:
Ունիվերսալ (համընդհանուր) դիզայնի վերաբերյալ լրացուցիչ տեղեկություններ կարող եք ստանալ՝
Մարդակենտրոն դիզայնի ինստիտուտ
- Ունիվերսալ (համընդհանուր) դիզայն / Universal Design
Վաշինգտոնի համալսարան
- Ունիվերսալ դիզայն. գործընթաց, սկզբունքներ և կիրառում / Universal Design: Process, Principles, and Applications
- Հավասար մատչելիություն. Ֆիզիկական տարածությունների ունիվերսալ դիզայն / Equal Access: Universal Design of Physical Spaces
Երեխաների, երիտասարդության և ընտանեկան հարցերով Նորվեգիայի տնօրինություն (2012)
- Ունիվերսալ դիզայնի միտումները / Trends in Universal Design
Ավստրալիայի կառավարություն – Ավստրալիայի օգնություն (2013)
- Մատչելիության նախագծման ուղեցույց. Ունիվերսալ (համընդհանուր) դիզայնի սկզբունքներ Ավստրալիայի օգնության ծրագրի համար / Accessibility Design Guide: Universal design principles for Australia’s aid program
Միավորված ազգերի կազմակերպություն (2014)
- Քաղաքաշինության մեջ հաշմանդամություն ունեցող անձանց մատչելիությունն ու ներառումը / Accessibility and Inclusion of Persons with Disabilities in Urban Development