Գործընկերությունները միավորում են կազմակերպություններին, անկախ այն բանից, դրանք հաշմանդամություն ունեցող անձանց կողմից ստեղծված և ղեկավարվող կազմակերպություններ են (DPOs), քաղաքացիական հասարակության կազմակերպություններ (CSOs) թե ոչ ֆորմալ խմբեր՝ հասակակիցների, կառավարությունների, դոնորների կամ ընկերությունների հետ: Երբ հասարակական, շահույթ չհետապնդող կազմակերպությունները համագործակցում են մասնավոր, շահույթ հետապնդող կազմակերպությունների հետ, այն կոչվում է պետական-մասնավոր գործընկերություն(ՊՄԳ):
Ի՞նչ է ներառում պետական-մասնավոր գործընկերությունը (ՊՄԳ)
Շատ մասնավոր, շահույթ հետապնդող կազմակերպություններ գումար են նվիրաբերում (բանակցային զեղչված տոկոսադրույքների, անվճար ծառայությունների, ծախսերի բաժանման և ծրագրի կամ դրա բաղադրիչների ֆինանսավորման, մասնակի փոխհատուցման, միջոցների համապատասխանեցման տեսքով) կամ տրամադրում են աջակցություն` (ծառայությունների, ապրանքների, հարմարեցումների և փոխադրամիջոցների, ինչպես նաև այլ տարրերի միջոցով) նպաստելու տեղական համայնքի հետ բարիդրացիական հարաբերությունների ստեղծմանը կամ նրանց ծառայությունների խթանմանը: Հասարակական, շահույթ չհետապնդող կազմակերպությանը միջոցառման ընթացքում կամ այլ, կանխորոշված հանգամանքներում օգտագործման համար տրամադրվող ոչ նյութական ներդրումները կարող են լինել այնպիսի ապրանքներ կամ ծառայություններ, որոնք արտադրվում են ընկերության կողմից: ՊՄԳ-ները կարող են լինել կարճաժամկետ կամ երկարաժամկետ: Շատ ընկերություններ ունեն ծրագրեր`խթանելու կորպորատիվ սոցիալական պատասխանատվությունը (ԿՍՊ): Այս մանդատները կարող են ավելացնել թափանցիկության մակարդակը, երիտասարդների կամ կանանց ներգրավումը, քաղաքացիական կրթությունը կամ ցանկացած այլ նախաձեռնություն: Կորպորատիվ սոցիալական պատասխանատվության քաղաքականությունը առաջնային միջոց է ընկերությունների պետական-մասնավոր գործընկերությանն անդամակցելու համար:
ՊՄԳ-ին անդամակցելը պահանջում է ներդրում հաշմանդամահեն կամ քաղաքացիական հասարակության կազմակերպությունների կողմից: Գործընկերությունները չեն ստեղծվում ամիսների ընթացքում, դրանց զարգացումը կարող է տևել տարիներ: Այդ իսկ պատճառով անչափ կարևոր է նախապես ծրագրել: Որո՞նք են ձեր կազմակերպության գործողությունները հաջորդ երկու-երեք տարիների ընթացքում:
Ինչպե՞ս կարող են ներգրավվել հաշմանդամահեն կազմակերպությունները:
Պետական-մասնավոր գործընկերությունները կարող են հարմար չլինել յուրաքանչյուր հաշմանդամահեն կազմակերպության համար, և ոչ էլ յուրաքանչյուր իրավիճակի համար: ՊՄԳ-ն քննարկելիս կարևոր է մտածել ծրագրի ազդեցության, կոնկրետ ծրագրի կամ արտադրանքի մասին: Ինչպե՞ս կարող է ՊՄԳ-ն ծառայել շահառուներին: Արդյո՞ք կարող է ՊՄԳ-ն ազդել արտադրանքի որակի վրա:
Քայլ 1 - Բացահայտեք հնարավոր գործընկերներին
Ծանոթացեք տարածաշրջանում գործող ընկերությունների կորպորատիվ սոցիալական պատասխանատվության (ԿՍՊ ) քաղաքականության հետ, որը նպատակաուղղված կլինի ծրագրավորմանը կամ նախագծին: Ընտրեք պոտենցիալ գործընկերներ, որոնք ունեն ԿՍՊ-ի այնպիսի նպատակներ, որոնք համընկնում են ձեր նախագծի մի մասի հետ: Նպատակները կարող են ամբողջովին չհամապատասխանել ձեր նախագծի հետ, բայց պետք է լինի առնվազն մեկ տարր, որի միջոցով ընկերությունը կցուցաբերի հետաքրքրություն և շահագրգռվածություն:
Նախնական գործընկերության համար հաշվի առեք տեղական փոքր և միջին ձեռնարկություններին՝ պետական-մասնավոր գործընկերության (ՊՄԳ) հմտությունների ստեղծման և խոշոր ընկերության հետ համագործակցության ռիսկը մեղմելու նպատակով: Խոշոր ընկերության հետ ՊՄԳ ստեղծելը, հավանաբար, կպահանջի լրացուցիչ ժամանակ և ռեսուրսներ, որը չի ունենա հետագա գործընկերության երաշխիք: Երբ կազմակերպությունը ցույց տա ՊՄԳ-ին ներգրավվելու իր կարողությունները, այն կմեծացնի խոշոր ընկերության հետ իր գործընկերության հավանականությունը:
Քայլ 2 - Որոշեք Ձեր « խնդրանքը»
Ուսումնասիրեք ընկերության կողմից կատարված նախկին բարեգործական ներդրումները` համապատասխան ներդրման մասին պատկերացում կազմելու համար: Հաշվի առեք, թե ինչ է արտադրում ընկերությունը և իր կորպորատիվ սոցիալական պատասխանատվության (ԿՍՊ) նպատակները: Օրինակ, եթե պոտենցիալ գործընկերը ստեղծում է բջջային տեխնոլոգիաներ, ապա խելամիտ կլինի, որ այդ գործընկերոջը հնարավորություն ընձեռվի նվիրաբերել հեռախոսներ ընտրական դիտորդներին, ովքեր ընտրությունների օրը դրանք կօգտագործեն միմյանց հետ հաղորդակցվելու համար:
Հստակեցրեք պահանջվող ապրանքները կամ ծառայությունները և պատրաստեք փաստարկ, որը ցույց կտա, թե ինչպիսի ազդեցություն կունենա ձեր «խնդրանքը» համայնքում, և թե ինչպես կարող է ընկերությունը ցույց տալ այդ ազդեցությունը տնօրենների խորհրդին, բաժնետերերին կամ այլ ղեկավարներին: Պետք չէ ենթադրել, որ ընկերությունը պետք է կամ նվիրատվություն կատարի կամ ոչինչ չտրամադրի. շատ դեպքերում ընկերությունում ԿՍՊ-ի պատասխանատու անձը կկարողանա հանդես գալ հակակշիռ առաջարկով, եթե ընկերությունը ցանկություն ունի ստանձնել պետական-մասնավոր գործընկերություն (ՊՄԳ), բայց չի տեսնում Ձեր «խնդրանքը» իրենց գործունեության շրջանակում: Հնարավորության դեպքում տրամադրեք վիճակագրություն, որը ցույց կտա ծրագրի ակնկալվող հասանելիությունը և ինչպես ներդրումը կօգնի հասնել նպատակներին:
Քայլ 3 - Հրավիրեք հնարավոր գործընկերներին Ձեր միջոցառումներին
Պոտենցիալ գործընկերներին Ձեր կազմակերպության մասին տեղեկատվություն տրամադրելու համար լավ կլինի նրանց հրավիրել մասնակցելու այն միջոցառմանը, որն արդեն պլանավորված է: Չնայած նկարներով բրոշյուրը կարող է ձեր կազմակերպության և նրա նպատակների մասին կարևոր փաստեր և տեղեկատվություն տրամադրել, սակայն Ձեր կազմակերպությունը գործունեության մեջ տեսնելը չափազանց խոսուն և տպավորիչ կլինի:
Քայլ 4 –Շարունակեք անձնական հանդիպումով
Նախապես պլանավորեք առանձին հանդիպում պոտենցիալ գործընկերոջ հետ: Պատրաստեք «քայլ» կամ տպավորիչ պատմություն՝ հնարավոր պետական-մասնավոր գործընկերություն ստեղծելու համար Ձեր գործընկերոջը «վաճառելու» նպատակով: Մի մոռացեք բերել օրինակներ նախորդ աշխատանքներից, որպեսզի կարողանաք ցույց տալ նախկին հաջողությունները: Կարևոր է աշխատել պոտենցիալ գործընկերոջ հետ՝ համագործակցության լավագույն մոդել մշակելու համար, անկախ այն հանգամանքից, թե դա կլինի միջոցառման անցկացման համար տարածքի տրամադրում, հրապարակայնություն կամ գովազդ, թե ապրանքների մատակարարում: Գործընկերությունը պետք է շահավետ լինի երկու կողմերին:
Քայլ 5 – Ընդունեք և գնահատեք գործընկերոջ ներդրումը
Ձեր նոր գործընկերը պահանջու՞մ է, որ ընկերության լոգոն ցուցադրվի միջոցառումների ժամանակ: Անպայման ճանաչեք գործընկերոջ ներդրումը հրապարակայնորեն, որը կարող է անհրաժեշտ լինել ընկերությանը՝ ներդրումը կորպորատիվ սոցիալական պատասխանատվության (ԿՍՊ) ռազմավարության կամ քաղաքականության մաս համարելու նպատակով: Դուք պետք է ուղարկեք շնորհակալագիր նամակ գործընկերոջը կամ ընտրեք շնորհակալություն հայտնելու այլ պաշտոնական միջոց՝ իրենց հարկային կամ այլ կորպորատիվ նպատակներով, ինչպես նաև դրական հարաբերությունների պահպանման համար:
Լրացուցիչ տեղեկատվություն ստանալու համար խնդրում ենք նայել «Իրավունքներ Հիմա» (RightsNow!) ծրագրի «Դոնորների հետ լավ փոխհարաբերությունների պահպանման գործիք» հոդվածը, որը ներկայացված է ստորև կից հղումով: