Քաղաքականության հարթակը համայնքի առաջնահերթությունները նախանշող հզոր փաստաթուղթ է, որն առավել անհրաժեշտ է քաղաքական գործողությունների համար: Շահերի պաշտպանության խմբերը, այդ թվում`հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանությամբ զբաղվող համայնքները, կարող են օգտագործել քաղաքականության հարթակը որպես միջոց՝ մոտենալու կառավարության ներկայացուցիչներին և խնդրելու նրանց աջակցությունը:
Քաղաքականության հարթակի կիրառումը կարող է իրական փոփոխություններ իրականացնել՝ ռեալ քայլերն ու քննարկումները վերածելով շոշափելի գործողությունների: Դրանք առավել արդյունավետ են ընտրությունների ժամանակ, քանի որ պետական պաշտոնների համար պայքարող թեկնածուները հաճախ պատրաստ են աջակցել այն քաղաքականությանը, որը նրանց կօգնի ընտրվել:
Որպես շահերի պաշտպանության ռազմավարություն, քաղաքականության հարթակը բազում առավելություններ ունի, այդ թվում `
- Ստեղծում է միասնական ձայն՝ հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանությամբ զբաղվող համայնքների համար:
- Օգնում է քաղաքական գործիչներին ու պետական պաշտոնյաներին հասկանալ, թե ինչ է անհրաժեշտ:
- Քաղաքականության հարթակ գրելու ընթացքում հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանությամբ զբաղվող համայնքները միավորվում են, որպեսզի համաձայնության գան այն կարևորագույն հարցերի շուրջ, որոնց վրա նրանք կցանկանային սևեռել կառավարության ուշադրությունը: Չնայած նրան, որ լինելու է մի առաջատար հեղինակ, ամբողջ համայնքը կունենա հավասար հնարավորություն մասնակցելու, փոփոխություններ կամ առաջարկություններ կատարելու համար, ինչպես նաև աջակցելու վերջնական տարբերակի ստեղծմանը:
Քաղաքականության հարթակ ստեղծելու վերաբերյալ ուղեցույցը հասանելի է ներբեռնման համար ստորև: